Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գրանցվել է կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը: Այս մասին հայտնում է քաղաքի բնակիչն, ով անձամբ է տեսել ընտանիքի մեկուսացումը: Նրա տեղեկացմամբ, վարակակիրը 65-ամյա տղամարդ է, որի ընտանիքը մեկուսացված է, այդ թվում նաև հղի հարսը:
«Ընտանիքը շատ մեծ է՝ տասից ավելի մարդ ապրում է մի տան մեջ, երեք տղաներն են իրենց կանանց ու երեխաների հետ: Ինքն էլ տաքսու վարորդ է, ասում են՝ Մարալիկից ուղևոր է տեղափոխել և վարակվել: Շփման շրջանակները դեռ պարզվում են»։
Բնակչի տեղեկացմամբ վարորդի շփման շրջանակը մեծ է եղել, իսկ վարակակիրը թոքաբորբ ունի և հոսպիտալացված է:
ԼՈՒՐԵՐ.com-ը առավել մանրամասն տեղեկանալու համար փորձում է կապ հաստատել Արթիկ համայնքի ղեկավար Վարագյան Մխիթարի հետ, սակայն դեռևս չի հաջողվում:
Նշենք, որ Շիրակի մարզում երկու համայնքների՝ Մարալիկի ու Ձորակապի ելքն ու մուտքն արգելված է պարետի ցուցումով: