«Հրապարակ» թերթը գրում է. «Հ1-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի աղմկոտ հրաժարականից հետո բուռն քննարկումներ են ընթանում, թե ով է նրան փոխարինելու այդ պաշտոնում։ Այս պահի դրությամբ տրվում է 2-3 անուն՝ «Ազատություն» ռադիոկայանի մեկնաբան Կառլեն Ասլանյանի, «1-ին լրատվականի» մեկնաբան Նվեր Մնացականյանի, գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարգսյանի, լրատվական հաղորդումների տնօրենի ԺՊ Ռուբեն Շահինյանի, նաեւ՝ Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Արա Շիրինյանի նախկին խորհրդական, բանաստեղծ Տիգրան Պասկեւիչյանի անունը։ Թեեւ դա արտառոց է, քանի որ Տիգրան Պասկեւիչյանն իր 30 տարվա ընկեր Արա Շիրինյանից բաժանվեց բավականին վատ՝ վերջինիս մեղադրելով լճացման եւ Հանրայինը ռոբասերժական ճահճում պահելու մեջ եւ հրաժարական տալով խորհրդականի պաշտոնից։ Բայց մեր աղբյուրն ասում է, որ Տիգրան Պասկեւիչյանի անունը քննարկվում է, եւ եթե Նիկոլ Փաշինյանը որոշի, որ Պասկեւիչյանն է Մարգարիտայի իրավահաջորդը, ապա Արա Շիրինյանին ոչինչ չի մնա, քան աշխատել Տիգրանի հետ։ Ինչ վերաբերում է Կառլեն Ասլանյանին, ապա ավելի հավանական է համարվում նրա՝ Հ1-ի լրատվական եւ վերլուծական հաղորդումների, քան Հ1-ի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելը։ Նվեր Մնացականյանի մասով, առհասարակ, բացառում են, մեզ ասացին, որ նման լուրերը տարածում է կա՛մ հենց ինքը, կա՛մ իր ընկերները։ Տնօրենի պաշտոնակատար Արմեն Սարգսյանին, ճիշտ է, ոմանք անցողիկ ֆիգուր են համարում, սակայն հնարավոր է, որ եթե մարդ չգտնեն, հենց նա էլ ընտրվի։ Թեկնածուների թվում տալիս են նաեւ հեռուստալրագրող Վարդ Սիմոնյանի անունը, ով նույնպես հավակնում է գործադիր տնօրենի պաշտոնին։ Ինչ-որ մի շրջանակ շրջանառում է նաեւ ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանի անունը, թեեւ անհասկանալի է, թե ինչու պետք է օրեցօր ընդլայնվող լիազորություններ ունեցող մարմնի ղեկավարը, որն արդեն շատ երիտասարդ չէ, գնա եւ իր անդարդ գլուխը դնի այդ հոգսի տակ, որքան էլ որ բարձր աշխատավարձը գայթակղիչ լինի։ Ի դեպ, նման մտավախություններ շատերն ունեն, այն էլ՝ այս խառը ժամանակներում։ Բայց նաեւ չի բացառվում, որ մրցույթին մասնակցեն մեծ թվով մարդիկ, եւ թեկնածուների ցանկից Նիկոլ Փաշինյանը կատարի իր ընտրությունը։ Նշենք, որ Հանրայինում պայթած սկանդալն ավելի խորքային պրոբլեմներ է առաջացրել։ Չի բացառվում,որ աշխատանքից ազատման դիմումներ են գրել նաեւ Մարգարիտա Գրիգորյանի ֆինանսական գծով փոխտնօրեն Արարատ Հակոբյանն ու ԱԱԾ-ն ներկայացնող հաստիքային աշխատակից Կարեն Հակոբյանը։ Հանրայինի մամուլի քարտուղարը, սակայն, հերքեց 3 աշխատակցից բացի այլ անձանց դիմում գրելու տեղեկությունը՝ ասելով․ «Կարող եմ ասել, որ խորհրդի տված հայտարարություններից հետո, որ այլ մարդիկ եւս դիմում են գրել, որեւէ տեղեկություն այս մասին չկա։ Շարունակում են իրենց աշխատանքը կատարել այս պահի դրությամբ»։ Ամեն դեպքում, մեր աղբյուրը վստահ է, որ կադրային մեծ մաքրում է սպասվում, եւ բացի Մարգարիտա Գրիգորյանից, Պետրոս Ղազարյանից ու Վարդան Հակոբյանից, սեղանին է եւս մի քանի հոգու դիմում, որոնց ուզում են անդրադառնալ մրցույթից հետո, երբ նոր տնօրենը կորոշի՝ պահո՞ւմ է, թե՞ ազատում նրանց աշխատանքից։ Գործադիր տնօրենի ԺՊ-ն կարող է 6 ամիս աշխատել, հետաքրքիր է՝ ե՞րբ կանցկացվի տնօրենի մրցույթը․ շատ արա՞գ, թե՞ մինչեւ 6 ամիս ընկած ժամանակահատվածում։ Կարծիքները կիսվում են, թեեւ ավելի գերակշռող է, որ մայիսի 14-ին արտակարգ դրության ավարտից հետո մրցույթը կհայտարարվի։ Իսկ մինչ այդ մաքրում են Մարգարիտա Գրիգորյանի թողած ինչ-որ «պոչեր», աուդիտ է անցկացվելու։ Հանրայինի մամուլի քարտուղար Տիգրան Դանիելյանը մեզ հայտնեց, որ տեղյակ չէ, թե երբ է լինելու մրցույթը, եւ խորհուրդ տվեց դիմել Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ։ Խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը հարցին, թե երբ կկայանա մրցույթը, ասաց․ «Մտածում ենք՝ երեւի մեկ շաբաթից, չգիտեմ, դեռ տենց չենք խոսել։ Մենք մտածում էինք, որ առաջիկայում, որովհետեւ հարց կա, թե ով է լինելու մրցութային հանձնաժողովում, մենք մտածում ենք՝ ինչ հանձնաժողով կազմենք, որ ընտրությունն արդար լինի»։ Հիշեցնենք․ Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին բացի Հանրային խորհրդի անդամներից հրավիրվել էին նաեւ «դրսից անդամներ»՝ Երվանդ Երզնկյանը, Մարատ Օրդյանը։ Ստեփան Զաքարյանին հարցրինք՝ նորից ինչ-որ մարդիկ պե՞տք է հրավիրվեն։ «Մենք նախ պետք է մրցութային հանձնաժողով կազմենք, այդ հանձնաժողովը որոշի հաղթողին կամ հաղթողներին, նոր խորհուրդը հաղթողների միջից ընտրի եւ նշանակի տնօրեն»,- ասաց Զաքարյանը։ ՀԳ․ Ի դեպ, Հ1-ի լրատվական եւ վերլուծական հաղորդումների նախկին տնօրենի՝ Պետրոս Ղազարյանի փոխարեն նախատեսվում է կառավարության ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի թեկնածությունը, թեեւ մեզ հասած լուրերով՝ նա հակված է տեղափոխվել»:
«Հրապարակ». Արդեն Պետրոս Ղազարյանին եւ Մարգարիտա Գրիգորյանին փոխարինողների անուններ կան
9:31 - 28.Ապրիլ.2020
Առաջարկում ենք նաև
11/05/17 09:59
«Հրապարակ»․ Զարուհի Փոստանջյանը Պետրոս Ղազարյանին հայհոյել է և առաջարկել «մաքրել տարածքը»
11/05/17 09:00
«Հրապարակ»․ Զարուհի Փոստանջյանը Պետրոս Ղազարյանին հայհոյել է և առաջարկել «մաքրել տարածքը»
18/10/24 08:16
Զանգեզուրի, թե միջին միջանցք. «Հրապարակ»
11/07/24 09:25
«Հրապարակ». Փաշինյանը Վահե Ղազարյանին հանձնարարել է համայնքապետերի դեմ կոմպրոմատներ հավաքել
02/04/24 09:13
«Հրապարակ». Հրատապ նիստ՝ սահմանազատման հարցերով. ԱԺ կհրավիրեն Մհեր Գրիգորյանին ու Արարատ Միրզոյանին
02/02/24 09:51
«Հրապարակ». Հիմա ի՞նչ պատրվակով են հետաձգելու
06/04/22 11:03
Ստորագրահավաք կսկսեն ՌԴ կազմի մեջ մտնելու համար. ռուսական կողմից արդեն «դաբրոն» ստացել են․ «Հրապարակ»
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան