ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2008թ. նոյեմբերին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցրած Վ.Ն.-ն եւ նույն բաժանմունքի ավագ օպերլիազորի պաշտոնը զբաղեցրած Ն.Ս.-ն խմբով, դիտավորությամբ կատարել են բռնությամբ եւ հատուկ միջոցի գործադրմամբ զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից եւ էական վնաս պատճառել անձի իրավունքներին ու պետության օրինական շահերին: Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: Մասնավորապես, 2008թ. նոյեմբերի սկզբին' իր աշխատասենյակում, վերը նշված բաժանմունքի պետ Վ. Ն.-ն նույն բաժանմունքի մի քանի ծառայողների, այդ թվում' ավագ օպերլիազոր Ն. Ս.-ի մասնակցությամբ, բնակարանային գողության փորձ կատարելու դեպքի շուրջ զրուցել են հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկված Արմեն Մարտիրոսյանի հետ: Վերջինիս կողմից դեպքին առնչություն ունենալու հանգամանքը հերքելուց հետո այն խոստովանելուն ուղղված անօրինական գործողությունները շարունակելու եւ դրական արդյունքի հասնելու նպատակով' բաժնում մեկ օր գտնվելու ընթացքում Արմեն Մարտիրոսյանը հերթական անգամ ուղեկցվել է բաժանմունքի պետի աշխատասենյակ, որտեղ Վ. Ն.-ն Ն. Ս.-ի եւ այլ ծառայողների հետ, գողության փորձ կատարելու դեպքը խոստովանելու նույն պահանջը ներկայացնելով, նրան գցել են գետնին, գլխին հագցրել հակագազ եւ ձեռքերով ու մահակներով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, պատճառել ֆիզիկական ցավ: Հիշյալ հանցավոր արարքների կատարման համար Վ. Ն.-ին եւ Ն. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործից վերը նշված մեղադրյալների վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: Գործը հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին' այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջորդությամբ:
Մահակներով եւ հակագազով ցուցմունք կորզելու քրգործի նախաքննությունն ավարտվել է. 2 ոստիկանի մեղադրանք է առաջադրվել
15:44 - 28.Ապրիլ.2020
Առաջարկում ենք նաև
19/09/24 14:01
Կիևյան փողոցից մարդ են առևանգել. կան ձերբակալվածներ
17/05/24 09:45
Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
17/05/24 08:25
«Ժողովուրդ». Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. 2 իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել
08/08/23 13:30
«Օրենքով գող» Վիտյա Թբիլիսսկին իբր կրված գրազի դիմաց տղամարդուց 20 հազար դոլար է պահանջել
11/04/23 10:51
Սեյրան Օհանյանի և ևս 12 անձի գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրանք է առաջադրվել ևս 9 անձի
25/01/23 11:35
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 10000 դրամով թմրանյութ են իրացրել․ 3 անձի մասով նյութերը դատարանում են
12/04/22 16:59
Աղվան Հովսեփյանը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման մեջ. քրգործի նախաքննությունն ավարտվել է
07/02/22 17:43
Դանակով հարվածել է Էջմիածնում կերերի խանութի վաճառողուհու գլխին և դեմքին, դրամարկղից վերցրել է փող ու փախել
22/11/19 13:20
Հակագազով և մահակով քաղաքացուց ցուցմունք կորզելու վերաբերյալ տեսանյութն ուղարկվել են ՀՔԾ. դատախազի խորհրդական
21/11/19 12:51
7 մարդու կյանք խլած ավտովթարի քրգործի նախաքննությունն ավարտվել է. «Տոյոտա»-ի վարորդը կալանավորվել է
17/08/18 20:09
Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար. նախաքննությունն ավարտվել է
19/01/18 13:05
ՔԿՀ աշխատակցի կողմից հափշտակություն կատարելու վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ
27/12/17 17:18
Նախկին ավագ դատախազի կողմից կաշառք ստանալու քրգործի նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան