Օսլոյում ձերբակալել են միլիոնատեր Թոմ Հագենին, որի կինը մեկուկես տարի առաջ անհետացել է խորհրդավո հանգամանքներում՝ հայտնում է նորվեգական VG թերթը:

Հրապարակման համաձայն՝ 70-ամյա Հագենը մեղադրվում է կնոջ՝ Անն-Էլիզաբեթի սպանության մեջ:

Նա անհետացել է 2018 թվականի հոկտեմբերի 31-ի առավոտյան Օսլոյի մերձակայքում գտնվող Լիլեստրոմի առանձնատնից: Իրավապահները՝ ներառյալ Եվրոպոլի և Ինտերպոլի մասնագետները, չեն կարողացել գտնել որևէ հետք: Մոտ տասը շաբաթ անց Նորվեգիայի ոստիկանությունը հայտնել էր, որ չարագործները փրկագին են պահանջում:

Հագենի տանը հայտնաբերված հիմնական ապացույցները անվարժ նորվեգերենով գրված մի քանի թերթիկներ են եղել, որոնք ուսումնասիրել են լեզվաբանները և քրեագետները։ Դրանցում խոսվում էր այն մասին, թե ինչ կլինի կնոջ հետ, եթե այս դեպքը հայտնի դառնա, ինչպես նաև ինը միլիոն եվրո փրկագնր մասին։

Թերթին չի հաջողվել մեկնաբանություն ստանալ ոստիկանությունից, բայց նրանք խոստացել են մոտ ապագայում մամուլի ասուլիս անցկացնել: