Կորոնավիրուսի համաճարակը կհանգեցնի աղքատության և գործազրկության պատմական ցուցանիշների գրանցմանը։ Այս մասին հայտնել են ՄԱԿ-ի փորձագետները:
Նրանց կարծիքով՝ ամենամեծ կորուստները կունենան փոքր և միջին բիզնեսն ու գյուղատնտեսական արդյունաբերությունը։ Ռիսկի տակ են նաև ինքնազբաղվածները, փախստականները և աշխատանքային միգրանտները: Ընդհանուր առմամբ՝ արդեն 2-րդ եռամսյակում 195 մլն մարդ կարող է գործազուրկ դառնալ։