Ցմահ դատապարտված Ստեփան Գրիգորյանին այսօր վաղաժամկետ ազատ են արձակել: Տեղեկատվությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց նրա որդին՝ Նորայր Գրիգորյանը. «Այո, հայրս ազատության մեջ է, որոշումն այսօր կեսօրին է կայացվել»,- նշեց մեր զրուցակիցը:

 
 

Նշենք, որ դեռ այս տարվա ապրիլի կեսին, Ստեփան Գրիգորյանը իրեն ներում շնորհելու խնդրանքով դիմել էր նախագահին և մերժում ստացել:

Ստեփան Գրիգորյանն անազատության մեջ է եղել մոտ 25 տարի և մեղադրվել է որպես սպանության մասնակից: