NASA- ն տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում է Անտարկտիդայում սառցադաշտերի հալման գործընթացը:
Դրա համար օգտագործվել են վերջին 16 տարվա ընթացքում ICESat-2 արբանյակից ստացված տվյալները:
2003-ից մինչև 2019 թվականը արբանյակը սառույցների հալում է արձանագրել Արևմտյան Անտարկտիկայում: Դա հանգեցրել է ծովի մակարդակի բարձրացմանը 14 միլիմետրով: Սակայն Անտարկտիդայի արևելյան մասում սառցադաշտերի թիվն աճել է:
Համաշխարհային տաքացման պատճառով Անտարկտիդայում ամեն տարի 118 գիգատոննա սառույց է հալվում, իսկ Գրենլանդիայում` 200 գիգատոննա:
Ավելի վաղ գիտնականներն արձանագրել էին, որ Արկտիկայի վրայի օզոնի շերտը ռեկորդային նոսրացել է:
Անտարկտիդայի վրայի օզոնի շերտը նույնպես աստիճանաբար քայքայվում է, բայց ոչ այդպիսի տեմպերով:
Համաշխարհային հանրությունն ահազանգ է հնչում՝ սա կարող է հանգեցնել լուրջ հետևանքների: