Կորիքեթի կաթվածը հարյուրավոր թռչուններ է սպանում Ավստրալիայի ամբողջ տարածքում: Մասնագետները նշում են, որ հիվանդությունը տարածվում է, երբ թռչունները հավաքվում են մեծ խմբերով: Այն կաթվածահար է անում թռչուններին, և մահը վրա է հասնում կամ շնչահեղձությունից կամ էլ մրջյունների ու գիշատիչների կեր դառնալուց:

Առեղծվածային հիվանդությունը տարածվում է մտահոգիչ արագությամբ: Հայտնի է, որ հիվանդությունը տարածվում է վիրուսի նման՝ սերտ շփումների միջոցով: Հաստատվել է, որ թռչուններն սկսում են կռվել իրար հետ խելագարի պես, իսկ երբ կծում են իրար, շնչում են իրար վրա ու վարակում իրար: Քանի որ վարակն սկսվում է թռչունների ոտքերից, ապա այն ժամանակ, երբ նրանք ուզում են իջնել ճյուղերի վրա, չեն կարողանում պահել իրենց ու ցած են ընկնում ու մահանում դաժան մահով:

Բրիսբենն այժմ հանդիսանում է այս նոր վարակի էպիկենտրոնը, որն ընդամենը 3 տարի է առաջ է հայտնաբերվել:

 

 

 
Առեղծվածային վարակը հարյուրավոր թռչունների է սպանում Ավստրալիայում