Չինաստանի Ուհան քաղաքի Դուշինհու թաղամասը, որտեղ վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր, կրկին ճանաչվել է որպես սպառնալիքների միջին մակարդակ ունեցող գոտի: Մայիսի 10-ին Հուբեյի նահանգը հաղորդել է կորոնավիրուսային վարակի դեպքերի մասին: Համաճարակաբանական իրավիճակի մակարդակը որոշելու պետական ստանդարտներին համապատասխան՝ Ուհան քաղաքի Դուշինհու շրջանի սպառնալիքի մակարդակը այժմ գնահատվում է որպես միջին: Հուբեյի նահանգի բոլոր այլ քաղաքները և թաղամասերը դեռևս ցածր սպառնալիքների գոտում են։ Ըստ դասակարգման՝ ցածր ռիսկային գոտիները նրանք են, որտեղ կորոնավիրուսի հաստատված դեպքեր չեն հայտնաբերվել կամ նոր դեպքեր չեն գրանցվել 14 օր անընդմեջ: Ռիսկի միջին մակարդակի գոտիներ են այն վայրերը, որտեղ վերջին 14 օրվա ընթացքում հաստատվել են դեպքեր, բայց դրանց ընդհանուր թիվը երկու շաբաթվա ընթացքում չի գերազանցել 50-ը, կամ եթե 14 օրվա ընթացքում հայտնաբերվել է 50-ից ավելի դեպք, բայց խմբային և զանգվածային ինֆեկցիաներ չեն արձանագրվել: Հիշեցնենք, որ
Հուբեյում տեղի ունեցած համաճարակի ընթացքում հայտնաբերվել է վարակի 68 129 դեպք, վերականգնվել է 63 616-ը, 4 512-ը մահացել է: Ներկայումս Հուբեյում կա վիրուսի 616 ասիմպտոմատիկ դրսևորում, որոնք բոլորը գտնվում են բժիշկների հսկողության տակ: