Քաղաքացին 3 օր առաջ Ազգային ժողով դիմում է ներկայացրել՝ օգնություն խնդրելով: «Մեզ սնունդ են ուղարկել, որի համար անչափ շնորհակալ ենք, ես սրա կարիքն էլ ունեմ, բայց մենք փողոցում ենք հայտնվելու, ո՞նց ենք ուտելու էս սնունդը: Պարտադիր պետք է գնանք փողոցում ապրենք կամ ինքնասպանություն գործենք, ռեպորտաժներ նկարենք, որ նոր մեզ օգնե՞ն: Ես չեմ ուզում այդ քայլին դիմել: Օրավարձով մեքենա եմ վարում տաքսու տակ, խնդրում եմ օգնել մեզ: Հեղափոխության ժամանակ ես տուն չեմ գնացել իմ ժողովրդի համար: Իմ երեխան նոր է վիրահատվել, թե չէ կգնայի փողոցում կապրեի»,- ասում է 5 երեխաների հայրը: