Չինացի գիտնականները Յունան նահանգի չղջիկների մոտ հայտնաբերել են RmYN02 վիրուսի հետքեր, որոնք COVID-19-ի մերձավոր ազգականն են, սա հաստատում է SARS-CoV-2 կորոնավիրուսի բնական էվոլյուցիան: Այս մասին գրում է South China Morning Post-ը:
Հետազոտողները ուսումնասիրել են 200 առանձնյակի թոքերի, լյարդի, արտաթորանքի և թռչող թաղանթների նմուշները: Սրանք վերլուծելուց հետո գիտնականները դրանցից մեկուսացրեցին RmYN02 կոչվող վիրուսի գենոմը: Դրա կառուցվածքը նման էր SARS-CoV-2- ին: