Կառավարությունը հաստատեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերը։ Ծրագիրը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որը նշեց, որ 2020 թվականի պետական բյուջեով նպատակային ծրագրերի համար նախատեսվել է 526 մլն 760 հազ դրամ։
- Մասնավորապես.
1) «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում շահառուին տրամադրվում է հիփոթեքային վարկ՝ առաջնային շուկայում առավելագույնը 7.5 տոկոսով, առանց սուբսիդավորման, իսկ երկրորդային շուկայում՝ առավելագույնը 9.5 տոկոսով, որիցսուբսիդավորվում է Երևանում 2 տոկոսայինկետիչափով (այսինքն` վարկառուիհամար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 7,5), իսկ ՀՀ մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար` 4 տոկոսային կետի չափով (այսինքն` ՀՀ մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 5.5),
2) «Մատչելի բնակարան` երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում կառուցվում է բազմաբնակարան շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից ցածր գներով հիփոտեքային վարկավորման միջոցով տրամադրվելու են Գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին (ծրագիրն ավարտվել է),
3) «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և սպորտսմեններին» շրջանակներում կառուցվում է բազմաբնակարանշենքային համալիր, որի բնակարանները շուկայականից ցածր գներով տրամադրվելու են երիտասարդ լրագրողներին, մանկավարժներին, բժիշկներին և միջազգային մրցաշարերում հաղթանակած ու Հայաստանի Հանրապետության մարզական պատիվը բարձր պահած սպորտսմեններին (ծրագիրն ավարտվել է),
4) «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրի շրջանակներում կառուցվում են բազմաբնակարան շենքային համալիրներ, որի բնակարանները շուկայականից ցածր գներով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության երիտասարդ մասնագետներին:
5) «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման» ծրագրի շրջանակներում կառուցվում է բազմաբնակարան շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից ցածր գներով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության պետական ծառայողներին և այլն:
- Գործում է նաև հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման կարգը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության «Հարկային օրենսգրքով» սահմանված դրույթների պահանջների։