Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ վրացական իշխանությունները որոշել են երկրի ներսում զբոսաշրջային սեզոնը սկսել հունիսի 15-ից, իսկ հուլիսի 1-ից բացել սահմանները օտարերկրյա զբոսաշրջիկների համար:

 

Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել է՝ ավելի քան 20 ավիաընկերություն է ցանկություն հայտնել վերսկսել թռիչքները դեպի Վրաստան: Դրանց թվում են Ryanair-ը, ինչպես նաև Turkish Airlines-ը, Qatar-ը, Israel Airlines-ը և այլ ավիաընկերություններ:

Նրա խոսքով՝ թռիչքների վերականգնման համար անհրաժեշտ է պայմանավորվել երկրների հետ, որտեղ վերականգնվելու է ավիահաղորդակցությունը:

«Թռիչքների վերականգնումը երկբաղադրիչ խնդիր է: Մեկը ուղիղ չվերթներն են ու ավիաընկերությունները, որոնք պատրաստ են թռչել անվտանգության կանոնները պահելով: Մյուսը համաձայնագիրն է այդ երկրների հետ, և մենք այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատում ենք»,- ասել է նա: