Արցախի հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության մամուլի խոսնակ Ծովինար Բարխուդարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել:
Ծովինար Բարխուդարյանը մարտահրավեր է նետել լրագրողական աշխարհին՝ շուտասելուկային իր ապշեցնող հմտությամբ։
Նա որոշել է «լույսի արագությամբ» արտասանել Վաչագան Սարգսյանի հեղիանակած «Կորոնավիրուս-Քոռանավիրուսը» շուտասելուկը։ 50 վայրկյանի ընթացքում հաղորդավարուհին անհաշվելի թվով բառեր է արտասանում ու դա անում է առանց սխալվելու:
«Երբեմն նկատողություն եմ ստանում, հիմնականում մեր տատիկներից ու պապիկներից, որ «Լուրերը» շաաատ արագ եմ կարդում: Սիրելիներս, բա, որ սա լսեիք»,- տեսանյութին կից գրել է նա։