Վերջին շրջանում կրկին սկսեց քննարկումների մեծ ալիք բարձրանալ այն մասին, որ նոր կառավարության օրոք էլ պետական համակարգում շարունակում են աշխատանքի ընդունել խնամի, բարեկամ, ծանոթի միջոցով: Պատճառն այն էր, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երկու տարբեր հաստիքներում նշանակել է իր ընկերոջն ու քավորին:  «Արդյունավետ է այն իշխանությունը, որը առաջին հերթին կարողանում է սահմանափակել իր ընկերներին, բարեկամներին, մերձավորներին: Եվ ես կարծում եմ, որ այս առումով մենք նույնպես գործել ենք բավական արդյունավետ»,- համոզված է Նիկոլ Փաշինյանը: Եթե հետևենք վարչապետի այս տրամաբանությանը, ապա մեր իշխանություններին որևէ կերպ արդյունավետ չես համարի 

 


Փաշինյանի մանկության ընկեր Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ։ Փաշինյանի մանկության մեկ այլ ընկեր՝ Հայկ Ղալումյանը, ով նաև նրա կնքահայրն է, նշանակվել է Փաշինյանի հայրենի Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Հայկ Ղալումյանի եղբայրը՝ Վահե Ղալումյանը, նույնպես Փաշինյանի մանկության ընկերն է, որը պատգամավորական մանդատ է ստացել «Իմ քայլը» դաշինքից: Փաշինյանի դասընկերուհի Մանե Ղազումյանը նշանակվել է Տավուշի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ 

Մարությանի մանկության ընկեր Հայկ Սարգսյանը նշանակվել է Ոստիկանության պետ։ Մյուս ընկերը՝ Տիգրան Վիրաբյանը, Երևանի փոխքաղաքապետն է։ Մեկ այլ ընկեր, ում հետ Մարությանը նաև քավորսանիկական կապի մեջ է, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանն է։ Մարությանի մանկության ընկերներից ևս մեկը՝ Ավետ Պողոսյանը, նշանակվել է Կենտրոն Վարչական շրջանի ղեկավար։ Մարությանի մանկության ընկերներից Նիկոլայ Սարիբեկյանն էլ նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավարի տեղակալի պաշտոնում։ Մարությանի ընկերներ Աշոտ Մելոյանն ու Հովհաննես Գրիգորյանը, որոնք Մարությանի հետ միասին նկարահանվում էին «Կարգին հաղորդման» մեջ, դեռևս նախորդ տարի աշխատանքի են անցել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում։ Ի՞նչ կապ ունեն դերասաններն ընդհանրապես կենդանիների ստերջացման և խնամքի հետ՝ կարելի է միայն «պատկերացնել»։ Քաղաքապետի խորհրդական Արթուր Սարգսյանի, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենի ժ/պ Արմեն Գրիգորյանի նշանակման հարցերում կրկին դեր է խաղացել Մարությանի կինը, ով մտերիմ է նշանակված անձանց կանանց հետ և ընդհանուր զրույցներում միջնորդել է հենց նրանց նշանակել այդ պաշտոններին: 


Պաշտոն ստացած խնամի-ծանոթ-բարեկամներով աչքի է ընկնում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա մտերիմ և հովանավորյալ Արտյոմ Սմբատյանն 9 ամիս օրենքի խախտմամբ նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնելուց հետո նշանակվել է առողջապահության փոխնախարար։ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի կուրսընկեր Դավիթ Մկրտչյանը ՀՀ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում ավագ տեսուչ է: 
Պատգամավոր Սոնա Ղազարյանն իր օգնական է նշանակել սկեսրոջ եղբոր որդուն՝ Ռուբեն Բանուչյանին։ Պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, Հրազդանի քաղաքապետն է: 


Այն, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր բարեկամների պաշտոնների է նշանակում, նա չի հերքում և «չի արդարանում»` ասելով. «Ես ամենևին չեմ արդարանում, արդարանալու համար կասեի՝ ոչ, իմ բարեկամն ու ազգականը չեն»։ Օրինակ, Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետարանում աշխատանքի է ընդունել իր զարմիկին՝ Գևորգ Մանուկյանին, ում նշանակել է իր օգնականի պաշտոնում: իսկ մեկ այլ բարեկամի նշանակել է իր խորհրդական: Ըստ որոշ աղբյուրների՝ այդ բարեկամը մարզպետի մորաքրոջ հարսն է, ով ներկայումս Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն է: Մեկ այլ մորաքրոջ հարսի ևս մարզպետը ցանկանում էր Ավշարի դպրոցում պաշտոնի նշանակել, սակայն դա իրականություն չդարձավ համացանցում բարձրացված աղմուկից հետո: Մարզպետը պաշտոն է տվել նաև իր բաջանաղ Արտավազդ Նազարեթյանին, ով նշանակվել է որպես մարզպետի տեղակալ: 


Անցյալ ամիս 37 քաղաքացի է դիմել «Զվարթնոց» օդանավակայանի մաքսակետում աշխատանքի ընդունվելու խնդրանքով: Տեսուչ դառնալ տենչող այս 37 հոգուց ընտրել են ԱԺ «իմքայլական» պատգավար Հովհաննես Աղազարյանի որդուն՝ Վահե Աղազարյանին: Մայիսի 6-ին նրա հետ աշխատանքային պայմանագիր է կնքվել: 

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի հետ առնչություն ունեցող դեղագործական ընկերությունը դեղորայք և բժշկական պարագաներ է վաճառում իր իսկ ենթակայության տակ գտնվող պետական կառույցներին։ 
«Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ «Արմֆարմացիա»-ն տարիներ շարունակ մենաշնորհային դիրք է ունեցել և մատակարարել է «Մեթադոն» հոգեմետ դեղը