«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Հատուկ Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն առաջիկայում նոր պաշտոն է ստանալու: Իրավապահ համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն, Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումից հետո նա նշանակվելու է այդ կառույցի նախագահի պաշտոնում: Նախ նկատենք, որ ի սկզբանե այս կոմիտեի ստեղծումն իրենից ենթադրում էր նաև ՀՔԾ-ի լուծարում և բոլոր գործառույթները պետք է կատարեր այս կոմիտեին, սակայն վերջին պահին փոշմանել են և որոշել են կառույցը պահպանել՝ սակայն փոքր լիազորություններով: Իսկ ահա, նոր ստեղծվելից Հակակոռուպցիոն կոմիտեն լինելու է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության միասնական մարմին, որը ստեղծվելու է 2021 թվականին: Ըստ այդմ, այդ ժամանակ ունենալու ենք երեք քննչական մարմին՝ Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), որը կքննի խոշտանգումներին վերաբերող գործերը ու Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրվող հնարավոր հանցագործության դեպքերը, և Հակակոռուպցիոն կոմիտե, որը որպես հիմնական մասնագիտացված մարմին կքննի կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։ Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Սասուն Խաչատրյանը 2021 թվականին կստանձնի հենց այս կոմիտեի նախագահի պաշտոնը: Մեկնաբանության համար դիմեցինք ՀՔԾ, սակայն այնտեղից նշեցին. «Բամբասանքները չենք ցանկանում մեկնաբանել»:
Առաջարկում ենք նաև
14/02/19 08:59
«Ժողովուրդ». Պաշտոն կստանա՞
29/03/24 09:15
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա
14/02/24 09:10
«Հրապարակ». Արթուր Վանեցյանի բաջանաղը կրկին պաշտոն կստանա
16/06/22 10:22
Սամվել Բաբայանը պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
24/04/19 18:40
Արմեն Գրիգորյանի հարսնացուն պաշտոն կստանա (Լուսանկար)
05/02/19 08:17
«Ժողովուրդ». Ի՞նչ պայմանով պաշտոն կստանան նախկինները
26/12/18 09:08
Ինչպես է օտարերկրյա քաղաքացին Հայաստանի պետական համակարգում պաշտոն ստացել. «Ժողովուրդ»
13/09/17 08:59
«Ժամանակ». Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Խաչատրյանի հարաբերությունները սերտացել են. վերջինս նոր պաշտոն կստանա
11/04/17 09:51
«Ժամանակ». Գևորգ Կոստանյանը ԱԺ-ում պաշտոն կստանա
03/11/16 08:47
Սերժ Սարգսյանի եղբորը պաշտոն կտա՞ն. «Ժողովուրդ»
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան