Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին ծաղկային պրինտով զգեստ է կրում, որը զարդարված է գոտիով։ Նա արձակել է մազերը եւ նուրբ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են նուրբ աքսեսուարները՝ ակնաջօղերը։ Հետեւորդները գնահատել են կադրերը։
Ավելի վաղ հրապարակված կադրերում կրում էր հայտնի մուլտֆիլմի հերոսների պատկերով շապիկ, ջինսե տաբատ։ Նա արձակել էր գանգուր վարսերը, ընտրել է նուրբ ու քնքուշ շպար։ Հասմիկի կերպարն ամբողջացնում են մեծ ականջօղերը։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրել էր․ «Եթե արեւը լինի մեր ներսում ու սրտի մեջ, ապա մեզ շրջապատող աշխարհը կլինի արեւոտ ու պայծառ»։