ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը որպես մեղադրյալ հրավիրվել է հարցաքննության, ինչը ենթադրում է, որ կա նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

«Ծանուցում են ուղարկել, որը ես եմ ստացել, նշված է, որ որպես մեղադրյալ կանչվում է հարցաքննության: Սակայն մեղադրանքի որոշումը դեռ չունենք, ուստի՝ հայտնի չէ, թե ինչ հոդվածի հատկանիշներով է որպես մեղադրյալ ներգրավվել Ռուբեն Հայրապետյանը»,-նշեց փաստաբանը:

Քրեական գործն հավանաբար վերաբերում է 2016թ Ռուբեն Հայրապետյանի որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին, պատկանող ընկերության տնօրենի կողմից ընկերության անվամբ վարկային միջոցներ ներգրավվելուն և իր հայեցողությամբ ծախսելուն։

Նշենք նաև, որ Հայրապետյանները չեն կարող ներկայանալ նախաքննական մարմին, քանի որ երկրում չեն։