Երեկ «Ադեկվադ» միաբանությունը հայտարարություն էր տարածել, որով տեղեկացվում էր, որ Արթուր Դանիելյանը հրավիրվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին մեզ համար դեռևս անհայտ գործի շրջանակներում բացատրություն տալու:

 

Այսօր ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության դիմաց հավաքված անձինք բերման ենթարկվեցին, ըստ Կոնստանտին Տեր-Նակալյանի, ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար:

Քիչ առաջ «Ադեկվադ» միաբանությունը հայտարարություն է տարածել, որ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժնի մոտից բերման են ենթարկվել Ադեկվադ միաբանության շուրջ 20 անդամներ՝ պարետատան հրահանգներին չենթարկվելու և սոցիալական հեռավորության կանոնը իբրև թե խախտելու համար։ Այնինչ, նշված պատճառաբանությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը, քանի որ միաբանության անդամները չեն խախել սահմանված կարգը և չեն դիմադրել ոստիկանության պահանջին։ Մարդու իրավունքների գրասենյակը արձագանքման խումբ է գործուղել ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ գտնվում են բերման ենթարկվածները։