Միացյալ Թագավորության առողջապահության ազգային համակարգի վիճակագրության համաձայն' սեռական հարաբերություններից կախվածությունից բուժման կարիք ունեցողների մեծամասնության տարիքը գերազանցել է 70 տարեկանը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Անցած յոթ տարիների ընթացքում սեռական հարաբերություններից կախվածություն ունեցող 170 մարդ բժշկական օգնություն է ստացել: Սեռական կախվածության համար բուժվող ամենատարեց բրիտանացին ավելի քան 90 տարեկան էր: Նշվում է, որ 2019 թվականին Մեծ Բրիտանայում սեռական հարաբերություններից կախվածություն ունեցող մարդկանց միջին տարիքը 45֊ն է։ Հիվանդների 3/4֊ի կազմում են տղամարդիկ: Նման հիվանդներին ցուցաբերվող օգնությունը կարող է ներառել ճանաչողական-վարքային հոգեբուժության, թմրամիջոցների բուժման, հոգեբանական աջակցության խմբակային այցեր: 2018-ին հաղորդվել է, որ մեքսիկացի 35-ամյա բնակիչ Էրիկ Գարցը թողարկել է հուշեր, որոնցում նա խոսել է սեռական հարաբերություններից կախվածության մեջ գտնվող մարդկանց կյանքի մասին: Նրա խոսքով՝ այս հիվանդությունը կարող է զարգանալ ցանկացած մարդու մոտ, և դրա դեմ պայքարելը ծայրաստիճան դժվար է: