Կորոնավիրուսի շուրջ իրավիճակը, ցավոք սրտի, շարունակում է լարվել, երեկ նոր 442 դեպք ենք ունեցել, մահացել է 15 քաղաքացի: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, պարետատան նիստից հետո կայացած առցանց ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ վարակի ամենամեծ օջախը Երեւանն է: Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ վարակի պոտենցիալ աղբյուրներն ամենուրեք են՝ աշխատանքի վայրում, տրանսպորտում, փողոցում, հանրային սննդի օբյեկտներում, բանկերում, ամենուր: Հետեւաբար, այս իրավիճակից ելքը հակահամաճարակային կանոնների պահպանումն է՝ դիմակի համատարած կրումը, ձեռքերի ախտահանումը պարբերաբար, սոցիալական հեռավորության պահպանումը:
Պետք է բացառել որեւէ առեւտրային կետում առքուվաճառքի գործարք, երբ եւ՛ գնողը, եւ՛ վաճառողը դիմակով չեն»,-ասաց նա: