«Ռոբերտ Քոչարյանի կալանավորված մնալը Նիկոլ Փաշինյանի համար խնդիր է լուծում Արցախի հարցով ոչ հայանպաստ լուծման գնալու առումով, և կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի հաջողի այդ հարցում, քանի որ կասկած չունեմ, որ շուտով Ռոբերտ Քոչարյանն, այսպես թե այնպես, կհայտնվի ազատության մեջ: Իհարկե, մեծ հույսեր կան ՄԻԵԴ-ի և Վենետիկի կարծիքների հետ, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ ամենավերջին որոշումը կայացնելու է Աննա Դանիբեկյանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը։
Նա նշել է՝ «չեմ զարմանա, որ Աննա Դանիբեկյանը կրկին մտնի դահլիճ և կայացնի որոշում՝ ոչ ի նպաստ Ռոբերտ Քոչարյանի»․ «Բայց այդ ժամանակ մենք արդեն դուրս ենք գալու փողոց, որովհետև այստեղ անձի կռիվ չէ, սա Քոչարյանի ազատության պայքարը չէ, սա Արցախի պայքարն է»։