ԱՄՆ-ում երկու բերանով երեխա է ծնվել, հայտնում է Case Reports֊ը։ Դեռևս ուլտրաձայնային հետազոտության ժամանակ բժիշկները նկատել են երեխայի դեմքի անոմալ կառուցվածքը։ Ծնվելուց հետո պարզ է դարձել, որ այդ զանգվածը ոչ այլ ինչ էր, եթե ոչ երկրորդ բերան։ Բերանի հետ առկա էին նաև փոքրիկ ծնոտը՝ չծկթած ատամներով, ու լեզվի գործառույթ կատարող զանգվածով։ Երեխային 6 ամսականում վիրահատել են՝ հեռացնելով բոլոր ավելորդ գոյացությունները։ Դրանց մասին այժմ կարող է հիշեցնել միայն աղջնակի դեմքին առկա փոքրիկ սպին։