Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է Երեխաների պաշտպանության օրվա՝ Հունիսի 1-ի առիթով Շենգավիթում մի քանի շենքերի բնակիչների կազմակերպած միջոցառման մասնակիցների ինքնությունը, Ոստիկանությունը նրանց նկատմամբ վարչական վարույթ է հարուցել:

ԱԱԾ-ից հայտնում են, որ տոնական միջոցառմանը մասնակցել է մոտ 50 անձ, այդ թվում՝ երեխաներ և ծնողներ, նրանք անտեսել են պարետատան ցուցումները։

ԱԱԾ-ն հորդորում է ցուցաբերել անձնական պատասխանատվություն, խուսափել հանրային միջոցառումների կազմակերպումից և խստորեն պահպանել ՀՀ պարետի որոշումներով սահմանված կանոնները։