«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի մասով Սահմանադրական դատարանի դիմումի պատասխանի հրապարակումը շարունակում է հակասական հայտարարությունների տեղիք տալ: Մի կողմից Քոչարյանի պաշտպանական կողմն է սա հաղթանակ համարում, մյուս կողմից էլ իշխանության ներկայացուցիչները ՄԻԵԴ-ի կարծիքն իրենց օգտին են համարում: Նկատենք, որ ՄԻԵԴ դատավորները իրենց խորհրդատվական կարծիքում գրել են՝ գնահատական տալու համար պետք է հաշվի առնել գործի կոնկրետ հանգամանքները, այլ ոչ թե կատարվի վերացական մեկնաբանություն։ Ըստ էության, գլխավոր հարցը վերաբերում էր օրենքի հետադարձ կիրառման արգելքի սկզբունքին, մասնավորապես, թե հանցանքի կատարման պահին եւ դրանից հետո փոփոխված օրենքների համադրման համար ինչ չափորոշիչներ կան։ Բանն այն է, որ նախկին նախագահի պաշտպանները պնդում են, որ նա չի կարող մեղադրվել մի հոդվածով, որը 2008-ին գոյություն չի ունեցել' սահմանադրական կարգի տապալում։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հասկանալ, թե ինչ է մտածում դատական համակարգը: Տեղեկացանք, որ դատական համակարգում շատերն են ուսումնասիրել ՄԻԵԴ-ի ուղարկած պատասխանը, սակայն չեն հասկացել՝ ի վերջո այն ում օգտին է: Դատավորների շրջանում անգամ կարծիք է հնչել, որ ՄԻԵԴ-ի ուղարկած խորհրդատվական կարծիքը ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի օրոք արձակված ՍԴ որոշումների նման է: Հիշեցնենք, որ ՍԴ որոշումներն էլ ընդդիմությունը համարում էր իր հաղթանակը, իշխանությունը' իր»:
Առաջարկում ենք նաև
09/04/24 09:15
«Ժողովուրդ». Ովքե՞ր կլինեն ՄԻԵԴ-ի 3 լավագույն թեկնածու դատավորները. ընտրելու ժամանակ է տրված
09/06/20 19:39
ՄԻԵԴ֊ը հանդես է եկել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին․ «Россия 24» (տեսանյութ)
19/10/18 09:43
«Մարդիկ էլ կան կոկաին են բերում». Նախարարի ցնցող պատասխանը՝ աջ ղեկով մեքենաների մասին. «Ժողովուրդ».
16/08/18 10:00
Սամվել Ֆարմանյանի ցնցող պատասխանը քրոջն առնչվող չարաշահումների մասին հարցին. «Ժողովուրդ»
19/07/18 09:41
ՀՀԿ օգտին չաշխատելու հետեւանքը. «Ժողովուրդ»
03/10/15 09:11
«Ժողովուրդ». ԱԱԾ-ի տված ուշագրավ պատասխանը
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան