Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդեր Թեգնելը Sveriges Radio-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ երկիրը կորոնավիրուսի համավարակի ֆոնին չպետք է հրաժարվեր կարանտինային միջոցառումներից:

Նրա խոսքով՝ Շվեդիայում COVID-2019-ից մահացությունը չափազանց բարձր է: Մահացության բազմաթիվ դեպքերից, ըստ նրա, կարելի էր խուսափել:

Համաճարակաբանն ասել է, որ եթե հիվանդությանը բախվելիս լինեին այն տեղեկությունները, որոնք այժմ կան, Շվեդիան միջանկյալ դիրք կզբաղեցներ ներկայիս ռազմավարության և այլ երկրների ձեռնարկած միջոցառումների միջև: