Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ նշել է, որ պարետատունը որոշել է, որ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր, բացի՝ մինչև 6 տարեկան երեխաների ու ֆիզիկական վարժություններ անելու և հեծանիվ վարելու դեպքերի։
«Հասկանում եմ, որ շատ անհարմարություններ է իր հետ բերելու դիմակի կրումը, այս եղանակին հատկապես։ Բայց դիմակի կրումը նվազեցնում է վիրուսի տարածումը»,- ասաց Ավինյանը:
Հիշեցնենք, որ մինչ այժմ հանրային բաց տարածքներում պարտադիր էր միայն դիմակի առկայությունը։