Թուրքիայի հյուսիսարևմտյան Էդիրնե նահանգի նահանգապետարանի տարածած հայտարարության համաձայն՝ Հունաստանի կողմից զինվորական համազգեստներով 10-12 հոգանոց խումբը կրակ է բացել թուրք-հունական սահմանով հոսող Մերիչ (Մարիցա) գետում նավարկող թուրքական ոստիկանան նավի ուղղությամբ։

Նահանգապետարանի տարածած հյատրարության մեջ ասվում է, որ թուրքական հատուկ ջոկատայինները Մերիչ գետում նավակով պարեկային ծառայությունն իրականացնելիս սահմանի թուրքական կողմում մի ծառի տակ ներգաղթյալի դի են հայտնաբերել։ Դեպքի վայրի զննության ընթացքում հույն հատուկ ջոկատայինները կրակ են բացել թուրք զինվորականների ուղղությամբ։

Նշվում է, որ թուրք հատուկ ջոկատայինները պատասխան կրակ են բացել։