Հյուսթոնում տեղի է ունենում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հուղարկավորության արարողությունը, որը մահացել էր Մինեապոլիսում, ոստիկանի մեղքով։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Ինչպես հայտնի է դարձել, սա Ֆլոյդի հայրենի քաղաքն է։
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, արարողությունը տեղի է ունենում The Fountain of Praise եկեղեցում։
Նշվում է, որ Ֆլոյդի ընտանիքի անդամները եկեղեցի են եկել սպիտակ հագուստով։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Մինեապոլիսի ոստիկանները ձերբակալել էին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին։ Ձերբակալելու պահին ոստիկանը տղամարդուն պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմել է նրա վզին։ Անտեսելով տղամարդու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվել է նրան բաց թողնել, ինչի հետևանքով Ֆլոյդը մահացել է: Այս ամենից հետո ԱՄՆ-ում բողոքի զանգվածային ցույցեր սկսվեցին։