ԵՄ-ն նորից մեղադրել է Ռուսաստանին և Չինաստանին՝ կորոնավիրուսի մասին կեղծ տեղեկություններ տարածելու մեջ: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Եվրահանձնաժողովի հայտարարությանը:
«Արտերկրյա գործող անձինք ու որոշ երկրներ, մասնավորապես Ռուսաստանը և Չինաստանը իրականացրել են ապատեղեկատվական արշավներ տարածելու գործողություններ՝ ուղղված ԵՄ-ին, հարևան երկրներին և աշխարհի այլ տարածաշրջաններին», – հայտարարել են ԵՄ-ում:
Փաստաթղթում նաև ասվում է, որ եվրոպական ծառայությունները հայտնաբերել են ապատեղեկատվության մոտ 550 փաստ «կրեմլամետ աղբյուրներից»: