Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատմել է՝ ինչպես է տուգանվել կարանտինային սահմանափակումները խախտելու համար: Դեպքը տեղի է ունեցել Խմելնիցկի սրճարանում: «Անկեղծ ասած՝ ճիշտ էլ արել են»,- տուգանքի մասին իր կարծիքն է հայտնել Զելենսկին:

Տուգանքի չափը, սակայն, ղեկավարը չի հստակեցրել: Նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում հունիսի 3-ին հրապարակված լուսանկարում երևում է, որ Զելենսկին նստած է փակ սրճարանում, այնինչ մինչև հունիսի 5-ն Ուկրաինայի ողջ տարածքում ռեստորանների աշխատանքը թույլատրվում էր միայն բացօթյա: