Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքը հրապարակել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և նրա ընտանիքի տարեկան հայտարարագիրը։

Նախարարը Երևանի Նոր Նորք զանգվածում հայտարարագրել է մեկ անհատական բնակելի տուն։

Տարվա սկզբին նախարարը բանկերից մեկում ունեցել է 20 հազար 331 դոլար ավանդ, իսկ տարվա վերջին՝ մեկ այլ բանկում 32 հազար դոլար ավանդ։

Տարվա սկզբին բանկային հաշվին Արսեն Թորոսյանն ունեցել է 1 մլն 925 հազար 798 դրամ, 119 դոլար և 22 հազար եվրո, իսկ տարվա վերջին՝ 114 հազար 897 դրամ, 15 դոլար և 31 հազար եվրո։ Նա կանխիկ գումար չի հայտարարագրել։

Որպես աշխատանքի վարձատրություն՝ նա նշել է 18 մլն 183 հազար 150 դրամ։

Թորոսյանի կնոջ՝ Վարդանուշ Թևոսյանի անունով երկու ավտոմեքենա կա՝ BMW և MERCEDES-BENZ մակնիշի, որոնցից երկրորդը ձեռք է բերվել 2019թ․ դեկտեմբերին 13 միլիոն դրամով։ Վ. Թևոսյանը 30 հազար 549 դոլար ավանդ է հայտարարագրել։

Թորոսյանի կինը 19 մլն 763 հազար 417 դրամ եկամուտ է ստացել ՄԻԲՍ ՍՊԸ-ից որպես աշխատանքի վարձատրություն և 4 մլն 320 հազար՝ որպես վարձակալության վճար։