«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանության ներսում օրակարգային «ռասկլադի» որոշակի փոփոխություն է տեղի ունեցել։ Իշխանությունները, հասկանալով, որ երկրի ներսում քաղաքական գործընթացները «ձնագնդի էֆեկտ» են ստանում, իսկ իրադարձություններն անհավանական արագությամբ են զարգանում, փորձում են բոլոր հնարավոր տարբերակներով ամրացնել սեփական դիրքերը։ Թերթի տեղեկություններով, դիրքերի ամրապնդման հարցում իշխանության վերին էշելոններից հատուկ հանձնարարական է իջել մարզպետներին, որպեսզի նրանք, «Այբբենարանի» հանդեսի նման, շարքով-կարգով-հերթով ընդդիմադիրներին կամ ըննդիմախոսներին անդրադառնալուց, հակադրվելուց զատ, վերջնական ու ամբողջական ցուցակ ներկայացնեն, թե ովքեր են իշխանության հավատարիմ համայնքապետները, ավելին՝ հանձնարավել է հերթով հանդիպել բոլորի հետ անհատապես եւ առանձնազրույցներ ունենալ։ Բանն այն է, որ իշխանության թիմում անհանգիստ են, որ առաջիկայում հնարավոր է լուրջ քաղաքական զարգացումներ տեղի ունենան, եւ ընդդիմադիր սեգմենտի ուժերը կաշխատեն մարզային շրջանակների, մասնավորապես տարբեր համայնքապետների հետ, ուստի հնարավոր բոլոր միջոցներով փորձում են բոլորին «իրենցով» անել, որպեսզի «թռնողներ» չլինեն։ Սա հատկապես պայմանավորված է նրանով, որ մի կողմից՝ չնայած Փաշինյանը երկու տարուց ավելի երկրի ղեկավարն է, սակայն տեղերում լուրջ խնդիրներ ունի, մյուս կողմից՝ նա չի վստահում գրեթե ոչ մեկին, առավել եւս՝ հիմա։ Սակայն տեղերից եկող տեղեկությունները ցույց են տալիս, որ համայնքապետների մեծ մասին հնարավոր չի լինի անցկացնել «թրի տակով»:
Առաջարկում ենք նաև
25/05/24 09:16
Արևմուտքն անցնում է բաց «խաղի՞». «Փաստ»
26/02/19 09:47
«Փաստ». Մարզպետներն անցնում են լիազորությունների սահմանները
24/10/24 07:35
Հայաստանը՝ երկու կրակի արանքում. «Փաստ»
22/10/24 08:00
Մոլդովական ձախողումը կբարձրացնի Փաշինյանի «գինը». «Փաստ»
19/10/24 10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
19/10/24 10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
19/10/24 09:45
«Հեծանվացավը»՝ ռազմավարական ծրագի՞ր. «Փաստ»
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան