Ամիսներ առաջ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց հեռախոսով տեղորոշելու օրենքի նախագիծը: Նպատակը մեկն էր՝ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում համապատասխան մարմինների համար հասանելի դարձնել հասարակական էլեկտրոնային ցանցի տվյալները: Այլ կերպ ասած՝ կառավարությունը հնարավորություն է ունենում տեղեկություններ ստանալ քաղաքացիների տեղաշարժի, ինտերնետ միացումների և հեռախոսազանգերի վերաբերյալ:

Օրենքի ընդունումից անցել է գրեթե երեքուկես ամիս, վարակակիր քաղաքացիների թիվը ռեկորդային աճ է գրանցել, իսկ կոնտակտավոր անձանց վերաբերյալ ստույգ թվային պատկեր ներկայացնելը, առնվազն անհնար է: Արդարացրե՞ց արդյոք տեղորոշման օրենքի ընդունումը և որքանով օգնեց գտնել վարակակիր անձանց և նրանց հետ կոնտակտավորված քաղաքացիներին հայտնաբերելու հարցում: Այս և այլ հարցերի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հետ: