ԱԺ-ն հավանություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը։
«Իմ քայլը» խմբակցության 87 պատգամավոր կողմ քվեարկեց միջնորդությանը։
Ավելի վաղ ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել էր։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկություններին։