Վերջապես ստացա իմ բարձրացրած հարցերի արձագանքն ու պատասխանը: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձով ասել է հայրենադարձ ձեռնարկատեր, Սևանում բնակվող Արտակ Տեր-Գրիգորյանը, ով օրեր առաջ իր բողոքի ձայնն էր բարձրացրել Սևանի քաղաքապետի ապօրինությունների ու անգործության դեմ:

 

«Այսօր գիշեր լուսադեմին ժամը 4-ին վառեցին: Որ ասում եմ՝ բռնապետական քաղաքում ենք ապրում»,- նշեց Տեր-Գրիգորյանը՝ խնդրելով տարածել իր ուղերձը, որպեսզի այն հասնի վարչապետ Փաշինյանին: