Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդության բավարարումը մերժելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը:
Դատական նիստի սկզբում Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը, դիմելով դատարանին, խնդրեց, որ թույլ տան Ռոբերտ Քոչարյանին լքել նիստերի դահլիճը՝ առողջական խնդիրների պատճառով: Փաստաբանն ասաց, որ դիմակը շնչելու հետ կապված խնդիրներ է առաջացնում Ռոբերտ Քոչարյանի համար:
Դատարանը թույլ տվեց Ռոբերտ Քոչարյանին լքել դահլիճը՝ շեշտելով, որ եթե նրանցից ոչ ոք էլ ներկա չլիներ, ինքը կարող էր անցկացնել նիստը: