ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվա շքերթի փորձի կադրերով:

 

«Մեր հաղթահասակ ու կոփված զինծառայողները... Հաղթանակի շքերթին հաշված օրեր են մնացել»,- տեսանյութին կից գրել է խոսնակը:

Հիշեցնենք, որ Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին Հայաստանը ներկայացնելու է 75 հոգուց բաղկացած զորախումբ` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ: