Սա քաղաքական պատվեր է։ Մինչև հիմա ոչ մի հիմնավորում չկա, կգա ժամանակը ցույց կտա։ Երևանի ըննդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հերքելով իրեն առաջադրված ԱԱԾ մեղադրանքը։
«Սա քաղաքական պատվեր է, որը որ դուք լավ տեսնում եք, ես և գործընկեր էի, և հուշագիր էի ստորագրում, և սեփականատեր էի, գնում էի, նայում էի, թե ինչ աշխատանք է կատարված, որ իմ երկիրը կարողանամ լավ ներկայացնեմ: Ինչ որ արել եմ, արել եմ իմ երկրի պատվի համար, ժողովրդի համար, ապագայի համար: Ծառուկյանը եթե այսօր հայտարարեր' օօօօ՜ վարչապետը, այս նոր իշխանությունը ինչեր է արել... Մի բան էլ ժողովրդին դնում են թյուրիմացության մեջ, չի կարելի անընդհատ հների հետ կապել: Մուկուչյանը ո՞վա եղել, մինչեւ հիմա խի՞ կա, հարց եմ տալիս բոլորին, ամենաառաջին ըկեղծարարը ընտրությունների համար, էդ ո՞նց եղավ մինչեւ հիմա կա»,-ասաց նա' նորից հավելելով, որ իր դեմ քաղաքական պատվեր է իրականացվում:
Անդրադառնալով Վանեցյանի հետ համագործակցությանը նա ասաց, որ ամբողջ թիմով այս պահին քննարկումների մեջ են. «Ամենակարեւորը այսօր պետք է ազգովի միավորում լինի, իմը-քոնը չպիտի լինի, այս վիճակից դուրս գալու համար: Քննարկվում է, որեւէ փաստաթուղթ չկա ստորագրած»: