SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 13:30-ի սահմաններում «1,2,3 աստիճանի ջերմային այրվածք, այրվածքային շոկ» ախտորոշմամբ Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի այրվածքաբանության բաժանմունք է տեղափոխվել մի քաղաքացի:
Նշված կենտրոնից տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ պարզվել է, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ, 35-ամյա Սարգիս Ա.-ն է, ով նշված կենտրոն է տեղափոխվել Նոր Նորք վարչական շրջանից:
Ըստ նախնական տեղեկությունների, նա բենզինով՝ ինքնահրկիզման եղանակով փորձել է ինքնասպանություն գործել, սակայն դա կանխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների և քաղաքացիների կողմից:
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: