Ամեն օր արձանագրված պացիենտների մոտավորապես 1,7-1,8 տոկոսը մահանալու է: Այս մասին փողոցում դիմակներ բաժանելիս ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Ամեն օր արձանագրված պացիենտների մոտավորապես 1,7-1,8 տոկոսը մահանալու է, ինչ էլ որ մենք անենք: Եթե ունենում ենք 500 արձանագրված նոր դեպք, 7-8 մահ ենք ունենալու, ինչը ողբերգություն է: Չպետք է առողջապահական կարողություններին նայենք միայն, այլ պետք է հետևենք կանոններին՝ խնջույքների, սգո արարաողութունների չմասնակցենք: Հիմնական տարածման վայրը աշխատավայրերն են, բանկերը և միջոցառումները»,- ասաց Թորոսյանը՝ կոչ անելով քաղաքացիներին հիմնականում բժշկական դիմակներ կրել: