Բրիտանական BBC News-ն ռեպորտաժ է պատրաստել է Հայաստանի վերաբերյալ։ Ռեպորտաժում նշվում է, որ Հայաստանը Հարավային Կովկասում կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկիրն է։

BBC News-ը ներկայացրել է, որ Հայաստանում վարակակիրների թիվը 1 միլիոն բնակչի հաշվով աշխարհում ամենաբարձրերից է։

Տեսանյութում խոսվում է նաև այն մասին, որ ապրիլից վերաբացվել են բիզնես գործունեության տեսակները, տրանսպորտը որից հետո վարակվածների թվերը շարունակել են աճել։

Թղթակիցը ռեպորտաժի վերջում նշում է, որ ՀՀ վարչապետ Փաշինյանը իր կառավարման ամենամեծ փորձության ժամանակ հույսը դնում է ժողովրդի վրա, որպեսզի օգնեն իրեն պայքարել վիրուսի դեմ։