ՀՅԴ-ին քաղաքական դիակ անվանելու համար առնվազն տգետ պետք է լինել և հայ ժողովրդի պատմությանը անիրազեկ։ Այս մասին ԼՈՒԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով իշխանական մի շարք պատգամավորների կողմից ընդդիմադիր ուժերին, այդ թվում ՀՅԴ-ին քաղաքական դիակ անվանելու գրառումներին։ 

 

 

Խոսելով՝ ՀՅԴ, Հայրենիք, ԲՀԿ համագործակցության և աշխատանքային խումբ ստեղծելու մասին, Գալստյանը նշեց, որ Դաշնակցության օրակարգում մշտապես եղել է Հայաստանի պետականության ճակատագիրը։ Վերջին մեկ տարում ՀՅԴ-ն խորհրդակցությունների շարք է սկսել գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի հետ, որի նպատակը երկիրը այս աննկարագրելի սպառնալիքներից և ճգնաժամից դուրս բերելն է։   Մեր ուղեգիծը մշտապես եղել է պետականությանը վտանգող սպառնալիքները վերացնելը և երկիրը բնականոն զարգացման ուղիով տանելը։

Մանրանասները՝ տեսանյութում։

Անի Հակոբյան