«TikTok» սոցցանցի թուրքական տիրույթում տարածվում է մի սկանդալային տեսանյութ, որում տղամարդը Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում ազան (մուսուլմանական աղոթքի' նամազի կանչ) է կանչում։

Ազան կանչող տղամարդը, որը, ըստ ամենայնի, նաև սոցիալական հարթակում վերոնշյալ տեսանյութը տարածողն է, Բյուշրա (Büşra) անունով օգտատերն է։ Տեսանյութը վերնագրված է. «Մեկ րոպեով կենդանություն են առնում եկեղեցու նեղ պատերը»։

Տեսանյութը գրանցել է 37000 հավանում (like) և 600-ից ավել մեկնաբանություն։