Ռեալիթի-շոուի հայտնի աստղ Քիմ Քարդաշյանի ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի «Yeezy Mafia» ապրանքանիշն «Արարատ» անվանումով սպորտային կոշիկ է արտադրել։ Այս մասին հաղորդվում է ապրանքանիշի թվիթերյան էջում։

«Yeezy Mafia»-ի ներկայացրած սպորտային կոշիկների նոր մոդելն ամբողջությամբ սպիտակ է։ «Արարատ»-ի առաջին խմբաքանակը սպառվել է 20 ժամում։