Հուլիսի 2-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկի հրաձգային ստորաբաժանումներն անցկացրել են կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ:
Ուսումնական կետերի ղեկավարները հրահանգավորել են անձնակազմին անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, ստուգել զենքի կիրառման հմտությունները: Զինծառայողները կատարել են մարտական հրաձգության տարբեր վարժություններ: