Նյու Յորքում բնակվող մարզիկ Ահմադ Այադը նոր կորոնավիրուսային վարակի բուժման ընթացքում կորցրել է 28 կիլոգրամ: Այս մասին գրում է New York Post- ը:

Հիվանդությունից առաջ 40-ամյա Ահմադ Այադը զբաղվում էր բռնցքամարտով, մասնակցում էր մարաթոնների: Կորոնավիրուսային վարակի առաջին ախտանիշները հայտնվել են մարտի 11-ին: Նա ջերմություն է ունեցել, կորցրել է ախորժակը, և սկսվել է հազալ: 

Այադի վիճակը շարունակում էր վատթարանալ: Նրան տեղափոխել էին ինտենսիվ թերապիա բաժանմունք և միացրել թոքերի արհեստական օդափոխության  սարքին: Երեք շաբաթ անգիտակից վիճակում լինելու ընթացքում նա կորցրեց մկանները, նիհարեց՝ 97-ից հասնելով 69 կգ-ի և մոռացավ, թե ինչպես կարելի է ինքնուրույն կուլ տալ:

Այադը հիվանդոցից դուրս գրվելուց հետո փորձեց վարժություններ կատարել հենց հիվանդասենյակում: Մեկ ամիս շարունակ տղամարդու ցանկացած շարժում առաջացնում էր շնչարգելություն և թուլություն:

«Ես իսկապես անհանգստացած եմ  մարդկանց անտարբերությունից, - ասում է Այադը,-Ես վարակվել եմ և գոյատևել, բայց մինչև այժմ սարսափում եմ»:

Այժմ Ահմադը ակտիվ մարզվում է, բայց նրան դեռ  չի հաջողվել վերադառնալ նախկին  ֆիզիկական վիճակին։

 

 

 

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

#spartanrace #spartan #fitness #fitnessmotivation #fit #fitnessaddict #arms

Публикация от Ahmad Ayyad (@ahmadbird)3 Май 2018 в 8:43 PDT

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Ready For Kickoff! Let's go #pats #superbowl #nfl #dreamseats #sb51

Публикация от Ahmad Ayyad (@ahmadbird)5 Фев 2017 в 2:27 PST