Գոշավանքում մեկնարկել է «Իրավական ուղու» կազմակերպած «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով երկրորդ խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան։

 

Խորհրդաժողովի առաջին մասը՝ «Սահմանադրությունը՝ իրավական արժեքաբանության որոնումներում» խորագրով, կվարի «Իրավական ուղու» համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը։

Զեկուցումներով հանդես կգան իրավագիտության թեկնածու, սահմանադրագետ Անահիտ Մանասյանը, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը և իրավունքի դոկտոր Գոռ Հովհաննիսյանը (Գերմանիա, հեռավար)։

Խորհրդաժողովի երկրորդ մասը՝ «Սահմանադրության պաշտպանական մեխանիզմները» խորագրով, կվարի «Իրավական ուղու» համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։

Ուղիղ միացումը՝ Armnews.am-ի։