Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ մասնագետները ընտանի կենդանիների հետ շփման սարքավորում կստեղծեն։
Նշվում է, որ երկրի կառավարության, այսպես կոչված՝ «Սպիտակ գրքում» նկարագրված է մասնագետների կանխատեսումը առաջիկա 20 տարվա համար: Տեքստում ասվում է, որ ապագայում մարդիկ կկարողանան լիովին հասկանալ իրենց կենդանիներին։
Ուսումնասիրությունն իրականացնում են Կիոտոյի համալսարանի մասնագետները։
«Խոսքն՝ ուղեղն ու սարքավորումը համակցելու, ինչպես նաև արհեստական ինտելեկտի, մտքերի փոխանցման, խուլ ու համրերին օգնելու մասին է»,- հստակեցված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Նման հետազոտություններ արդեն իրականացվել են ոչ միայն Ճապոնիայում, այլ նաև ԱՄն-ում։ Գոյություն ունի տեխնոլոգիա, որը կարող է օգտագործվել համակարգչի միջոցով շան մտքերը փոխանցելու համար։ Շանը հատուկ բարձրտեխնոլոգիական սարք են հագցնում, և սմարթֆոնին ազդանշան է ուղարկվում, որը վերածվում է ձայնային հաղորդագրության կամ տեքստի:

Նախարարությունում հույս ունեն, որ այս սարքերը կարող են օգտագործվել նաև տարերային աղետների ժամանակ՝ որոնողական աշխատանքների, ինչպես նաև՝ պայթուցիկ սարքերի հայտնաբերման և տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: