Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ:
Հաղորդագրությունը հրապարակված է նաև ԱԱԾ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որին արձագանքել են հարյուրավոր ադրբեջանցի օգտատերեր` մեկնաբանություններում թողնելով Ադրբեջանի դրոշներ և ադրբեջաներեն գրառումներ:
Նշենք, որ մինչ այժմ ադրբեջանցիների կողմից արված մեկնաբանությունները չեն հեռացվել ԱԱԾ-ի ֆեյսբուքյան էջից: